1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Գյումրու «Շիրակը» արտագնա խաղում մրցեց Բուխարեստի «Ստյաուայի» հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը հանդիպման հաշիվը բացեցին 34-րդ րոպեին: Աչքի ընկավ Օլարուն: Ռումինական թիմը երկրորդ կեսում խփեց նաև երկրորդ և երրորդ գնդակները: Նախ գոլը խփեց Տանասեն և հետո էլ՝ Բուզիուչը:
Գյումրու «Շիրակը», ինչպես Հայաստանը ներկայացնող մյուս երկու թիմերը, Եվրոպայի լիգայի որակավորման առաջին իսկ փուլից դուրս մնաց: Ավելի վաղ պայքարը լքել էին նաև «Նոան» և«Ալաշկերտը»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը