Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչը մրցեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ և 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում հաղթեց երկու սեթում` 6:3,6:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:
Նախապես այս մրցաշարը պետք է անցկացվեր ամերիկյան Ցինցինատի քաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն այն տեղափոխել են Նյու Յորք:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский