Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Վարակակիրներից 2-ը Մարտակերտից, իսկ 1-ը Ճարտարից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որոնցից 252-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 20, ընդհանուր մեկուսացված են 43 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9 626 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան 2 դեպքում բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը