Արցախի նախագահն առաջարկել է Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել Արցախի հերոսի կոչում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել Արցախի հերոսի բարձրագույն կոչում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը»,- գրել է նախագահը:

Հարությունյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ է ունեցել խոսելու ապրիլի 14-ին՝ քվեարկության գնալուց առաջ:

«Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- նշել է Հարությունյանը:

Արթուր Մկրչտյանը ծնվել է1959 թ. փետրվարի 16-ինՀադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: 1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982թ.ընդունվել է Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: 1981-1983թթ.աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1986թ.՝Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, այնուհետև՝ Հադրութի հայրենագիտական թանգարանի տնօրեն աշխատած ժամանակ՝ 1988թ.պաշտպանել է գիտական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում: 1991թ. դեկտեմբերի 28-ինՈւխտաձորի թիվ 37 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992թ. հունվարի 8-ինընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ:

Կյանքից հեռացել է1992թ. ապրիլի 14-ին:

Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան