Սպորտ

Պիրլոն առաջին մարզումն է անցկացրել «Յուվենտուսում» 

1 րոպեի ընթերցում

Պիրլոն առաջին մարզումն է անցկացրել «Յուվենտուսում» 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Սերիա Ա-ի բազմակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» առաջին մարզումն է անցկացրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պիրլոն մարզումն ավարտելուց հետո այն որակել է հրաշալի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անդրեա Պիրլոյի մարզչական շտաբում 13 մասնագետ է ընդգրկվել: Պիրլոյիn այդ գործում կօգնեն Ռոբերտո Բարոնիոն, Անտոնիո Գալյարդին խորվաթ Իգոր Տուդորը և մի շարք այլ մասնագետներ:

41-ամյա Պիրլոյի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Օրեր առաջ Պիրլոն ստանձնել էր «Յուվենտուսի» մինչև 23 տարեկանների գլխավոր մարզչի պաշտոնը:Նա ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականին՝ խաղալով իտալական մի շարք ակումբներում, այդ թվում՝ «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 119 հանդիպման:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում