Ունենք որոշակի բացթողումներ. Ալեքսանդր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով, «Փյունիկի» դեմ երկրորդ տուրի խաղում իր թիմը անհաջող անցկացրեց առաջին խաղակեսը:

«Առաջին խաղակեսը մեզ մոտ այնքան էլ լավ չստացվեց, զգացնել տվեց խաղային պրակտիկայի բացակայությունը։ Խոստովանեմ, որ Մաշնյովը, Ռադչենկոն ու Մելքոնյանն այդպես էլ չմտան խաղի մեջ։ Պետք է առարկություններ անել ինչպես իրենց, այնպես էլ ինձ, որովհետև բավական մեծշռայլությունէ, երբ 3 խաղացող դուրս է մնում խաղից. ես սա պետք է նկատեի,այն որոշակի ահազանգ էր։ Ուստի1-ին խաղակեսը չստացվեց։Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, կարծում եմ, որ մենքառավելություն ունեինք «Փյունիկի» նկատմամբ։ Լավ է, որ երկշաբաթյա դադար կա, որովհետև այս խաղը ցույց տվեց, որ ունենք որոշակի բացթողումներ։ Ճիշտ է, երկու շաբաթում դրանք չես վերացնի, բայց կարևոր բաներն ուղղել կարող ենք»,-«Արմենպրեսի»հաղորդմամբ`Գրիգորյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի «Փյունիկը» մրցեց «Ուրարտուի» հետ: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց օգտագործել գոլ խփելուհնարավորությունը: Դարպասի գրավում չարձանագրվեց նաև երկրորդ կեսում, և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:«Ուրարտուն» 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Փյունիկը» 8-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները