Հասարակական

Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

1 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանին 2020 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ 6-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին («Армия-2020») մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում