Հասարակական

Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այդ բարեփոխումների ետևում նախարարության մասնագետների օրնիբուն ու տքնաջան աշխատանքն է։

«Ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Հաշված օրեր անց Գլխավոր դատախազությունում կսկսի գործել այդ նպատակով ստեղծված ստորաբաժանումը, և վստահ եմ՝ որոշ ժամանակ անց կսկսենք խոսել դրա գրանցած արդյունքներից։Հաստատել ենք 5 ռազմավարություն՝ հակակոռուպցիոն, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների ու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների»,- գրել է Բադասյանը:

Նախարարը նշել է, որ դատական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում ներդրել են դատավորների և հայտարարատու այլ անձանց բարեվարքության ստուգման կամ վեթինգի ինստիտուտը՝ հավելելով, որ այս մեխանիզմի պտուղները ևս առաջիկայում կտեսնենք։

«Ընդունել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական փաթեթը, որի կիրարկման արդյունքում ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու մեջ արդեն մեղադրվող առնվազն 6 անձ կա: Գործարկել ենք Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որտեղ մատուցվում են ինը ոլորտների 97 պետական ծառայություններ»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բարեփոխումներին՝ նա նշել է, որ բոլոր 12 ՔԿՀ-ներում տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, իսկ բարձր ու գոհացնող արդյունքի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՔԿՀ-ներում պահվող անձինք, թե՛ նրանց հարազատները։

Բադասյանը նաև հավելել է, որ ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, և արդեն իսկ մի շարք դատապարտյալներ փակից տեղափոխվել են կիսափակ, իսկ կիսափակից՝ կիսաբաց ռեժիմի։

Հայերեն Русский

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մեկնարկելով իր մերձավորարևելյան շրջագայությունը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթները նախորդ տարի ավելացել են 465–ով

Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես վկա Փարիզի դատարանում՝ իր նկատմամբ իրականացված կողոպուտի գործի շրջանակներում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Ֆրանսիայում բացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը