Հասարակական

Վերանորոգվում եւ բարեկարգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

2 րոպեի ընթերցում

Վերանորոգվում եւ բարեկարգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթանում են վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում:

Կապիտալ վերանորոգման աշխատատնքներն իրականացնում է «Հազարաշեն» կազմակերպությունը: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 20 հազար դրամ, որից համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմում է 55 տոկոս կամ 4 միլիոն 411 հազար դրամ, իսկ պետական բյուջեի ներդրումը՝ 45 տոկոս կամ 3 միլիոն 609 հազար դրամ: Ծրագրով նախատեսվում է եկեղեցու հարակից այգու հիմնանորոգում, սիզամարգերի ստեղծում, սալիկապատում եւ սալուղիների կառուցում։ Կառուցվող պուրակն իր առանձնահատկությունն ունի. այն գտնվում է եկեղեցու հարակից եւ Գավառի ամենակենտրոնական հատվածում։ Այստեղ է տեղակայված նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարը։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարի գավառ քաղաքում հաստատվել եւ իրականացվելու է վեց սուբվենցիոն ծրագիր, որոնցից չորսն այս պահին արդեն ընթացքի մեջ են:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում