Արցախ

Արցախի նախագահն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանը նշել է, որ, մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի:

Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ նախանշված խնդիրների պատշաճ լուծման համար կա անհրաժեշտ կամք և պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ռազմաքաղաքական համատեքստում տարածաշրջանային զարգացումների, դրանցից բխող մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում