Սպորտ

Կորյանը և Կարապետյանը մասնակցել են «Տամբով»-«Խիմկի» խաղին

1 րոպեի ընթերցում

Կորյանը և Կարապետյանը մասնակցել են «Տամբով»-«Խիմկի» խաղին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ներկայացուցիչ` Ալեքսանդր Կարապետյանը և Արշակ Կորյանը մասնակցել են իրենց ակումբների հերթական խաղին:

«Արմենպրեսի»հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Տամբովը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Խիմկիին» և առավելության հասավ նվազագույն հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 41-րդ րոպեին, իսկ Արշակ Կորյանը «Խիմկիի» կազմում մասնակցեց ամբողջ խաղին:

«Տամբովը» մրցաշարային աղյուսակում 10-րդն է, իսկ «Խիմկին» վերջինն է` 16-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում