Հասարակական

Քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը քննարկումներ է անցկացնում մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքապետարանը համապատասխան ստորաբաժանումներում ներկայումս քննարկումներ էանցկացնումհամայնքապատկան մանկապարտեզների վերաբացման ժամկետների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում նաև հակահամաճարակային իրավիճակից աշխատանքի կազմակերպման որոշ դետլաների: Այլ մանրամասների և հետագա քայլերի մասին տեղյակ կպահենք»,- նշեց Կարապետյանը:

Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն։

Բուհերում դասերի վերսկսման ժամկետներն այլ են՝ սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում