Մեղմացվել են մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտների մի շարք սահմանափակումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետի որոշմամբ՝ մշակույթի, հանրային սննդի, կրթության և այլ ոլորտներում մեղմացվել են մի շարք սահմանափակումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր կանոններ են սահմանվել գրադարանների, թանգարանների, հանրային սննդի կետերի և կրթական հաստատությունների համար:

Պարետի նոր որոշմամբ՝ թույլատրվել է կինոֆիմերի ցուցադրումը, սակայն միայն բացօթյա տարածքներում, թույլատրվել է հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրումը, պայմանով, որ միջոցառման մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 40-ը, իսկ ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները թույլատրվում են բացառապես բացօթյա տարածքներում:

Մեղմացվել են նաև հեռուստատեսային հաղորդումների ժամանակ դիմակի կրման պահանջները:

Այսուհետ դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ և հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։

Մեղմացումների ամբողջական ցանկը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում՝ պարետի որոշման մեջ:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ