6-ամյա սեւանցին հաղթող է ճանաչվել խոհարարների հանրապետական մրցույթում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի թիվ 6 դպրոցի աշակերտ, վեց տարեկան Մհեր Հարությունյանը հաղթող է ճանաչվել Գորիսում վերջերս կայացած հանրապետական խոհարարական մրցույթում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, փոքրիկ Մհերի մայրը տեղեկացել ու միանգամից հայտ է ներկայացրել Գորիսում կազմակերպվող խոհարարական դասընթացներին եւ դրան հաջորդող մրցույթին: Մհերը, որ ամենակրտսեր մասնակիցն է եղել, կարողացել է զարմացնել եւ հիացնել բոլորին ու նվաճել հաղթողի կոչումը:

«Նրա պատրաստած աղցանը եւ լցոնած ձուկը ճանաչվել է լավագույնը` արժանանալով առաջին մրցանակի: Փոքրիկ Մհերը պատմում է, ներկայացնում իր պատրաստածը` բաց չթողնելով ոչ մի մանրուք: Երեք-չորս տարեկանից նա սեր է ցուցաբերել խոհանոցի հանդեպ՝ խառնվելով տատիկի ու մայրիկի խոհարակական գործերին, ավելին՝ տատիկին օգնել է գաթա պատրաստել, ապա անցել է տորթերին, աղցաններին: Սեւանցի փոքրիկ խոհարարի այս տարվա հայտնությունն աննկատ չի անցել: Մրցույթից օրեր անց նա արդեն հանրապետության ճանաչված խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հյուրն էր:

Հյուրընկալության մասին պարոն Մամուլյանն անդրադարձել է իր ֆեյսուբքյան էջում եւ նշել. «Վերջերս ինձ հյուր էր եկել Մհեր Հարությունյանը՝ Սեւան քաղաքից։ Մհերը ընդամենը 6 տարեկան է, բայց արդեն կարողանում է ինքնուրույն պատրաստել մի շարք ուտեստներ։ Մհերի երազանքն էր ինձ հետ պատրաստել, իսկ իմ երազանքն է իմ փորձը փոխանցել տաղանդավոր երիտասարդ սերնդին, այս առումով Մհերը դեռ երիտասարդ էլ չէ, նա դեռ տակավին պատանի է, բայց, այնուամենայնիվ, իմ երազանքն էլ կատարվեց, որի համար շնորհակալություն քեզ, Մհեր»։

Մհերի համար ամեն ինչ դեռ առջեւում է, իսկ այժմ նա պատրաստվում է մասնակցել տոլմայի փառատոնին: Իր մանկական անմիջականությամբ ու պարզությամբ Մհերը գծագրում է նաեւ իր ապագան. ցանկանում է դառնալ հայտնի խոհարար եւ Սեւանում բացել ռեստորան»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Русский

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ

Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագի է մասնակցել

Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Կոբախիձե

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից

Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ