Արցախում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում օգոստոսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի հաստատվել:
«Արմենպրես»-իփոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:
Առայսօր,նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է254մարդու մոտ,որոնցից248-ը հաղթահարել է հիվանդությունը:Փաստացի բուժում են ստանում5,ընդհանուր առմամբ մեկուսացված ենմնում 9քաղաքացի:
Բժիշկները2հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով137նմուշառում է իրականացվել:Մինչ այսօր կատարվել է8 046 փորձանմուշի հետազոտություն:
Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով՝ օգոստոսի 12-ից, ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22։00-ն ներառյալ։
Լիլիթ Դեմուրյան