Սփյուռք

Տարբեր չվերթներով հուլիսի 14-ից Լիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել

2 րոպեի ընթերցում

Տարբեր չվերթներով հուլիսի 14-ից Լիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանից «Middle East Airlines»-ի հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, ինչպես նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Ասեմ, որ այն երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, ընդհանուր առմամբ, 101 մարդ են բերել Հայաստան: Եկել են նրանք, որոնք այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ Հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք: Ինչպես տեսնում եք նույնիսկ կորոնավիրուսի սահմանափակումների ընթացքում այս գործընթացը տեղի է ունենում»,-ասաց Զարեհ Սինանյանը:

Ներկայացնելով Լիբանան կատարած այցի ընթացքում տեղի հայերի հետ հանդիպման մանրամասները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ երկու տարբեր ուղերձներ է ստացել: Մասնավորապես, հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանն այն ուղերձն էր փոխանցվում, որ լիբանանահայությունն ամուր է, կարչած է հողին, որ համայնքը վերականգվելու է: Տարբեր կազմակերպությունների անհատների հետ հանդիպման ընթացքում այլ պատգամ եղավ:

«Բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը: Ցանկություն կար լքել Լիբանանը, մեծ մասը ցանկանում էին գալ Հայաստան: Ասեմ, որ խնդիրը շատ բարդ է: Ունենալով նույնիսկ այդ ցանկությունը՝ ֆիզիկապես չեն կարող գալ, որովհետև բանկային սահմանափումներով պայմանավորված չեն կարողանում գումար հանել, վաճառել տները, բիզնեսները: Այդ գումարները նախատեսում էին որպես հիմք իրենց հաջորդ հանգրվանը կերտելու համար: Չեմ կարծում, որ այդ հոսքը կլինի մեկ շաբաթվա, մեկ ամսվա նույնիսկ մեկ տարվա ընթացքում: Ամեն դեպքում տեսնում եք, որ որոշ առումով տեղաշարժեր կան»,-ասաց Զարհե Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ հայրեդարձությունը Հայաստանի համար ռազմավարական ուղղություններից մեկն է: Այն պատրաստություները, որոնք այսօր երկիրը տեսնում է, նախատեսված են բոլոր հայրենադարձների համար:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում