Սփյուռք

Հայաստանը պետք է լինի տուն սփյուռքից ժամանող մեր հայրենակիցների համար. Հայրապետյան

7 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է լինի տուն սփյուռքից ժամանող մեր հայրենակիցների համար. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա երկրորդ և վերջնական տուն սփյուռքից ժամանող հայերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանը հայտարարել խորհրդարանի ամբիոնից:

Հայրապետյանը նախ հիշեցրել է, որ 2018թ. ՀՀ Սփյուռքի նախարարութունը հանրության դատին էր ներկայացրել սփյուռքի հետ քաղաքականության ռազմավարության նոր հայեցակարգի նախագիծը, որը կոչվում էր` «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք», իսկ ավելի ուշ` 2018թ. «Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ծրագրի չորրորդ կետով սահմանել է սփյուռքի հետ նորարարական քաղաքականությունը և այն կրկին վերնագրվել է` «Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք»: ԱԺ պատգամավորը նշեց, որ իրենց քաղաքական թիմն, ինչպես ամրագրել էր իր նախընտրական ծրագրում, այսօր ևս շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանն ու դիրքորոշմանը, ասել է թե` ՀՀ-ն պատասխանատվության մեծ զգացում ունի սփյուռքի հայ համայնքների առաջ:

«Վերջերս տեղի ունեցած սարսափելի ծանր իրադարձությունները, որ բազմաթիվ մարդկային կյանքեր խլեցին, ինչպես լիբանանցի մեր բարեկամ ժողովրդի, այնպես էլ Լիբանանի հայ քաղաքացիների շրջանում, ևս կրկին գործուն քայլերի են մղում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ազգային ժողովին: Խոսելով առհասարակ Մերձավոր Արևելքի և սփյուռքի մայր գաղթօջախների մասին, պետք է ասել, որ այդ համայնքները լիուլի տեղավորվում են մեր կատարյալ պատկերացումների մեջ, որովհետև մեր երազած կատարյալ սփյուռքը հետևյալն է` մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է լինեն լիակատար մասնիկը տվյալ երկրի` ինտեգրված քաղաքացի միևնույն ժամանակ, պահպանելով սեփական ազգային ինքնությունը»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ 2018թ. դեռ նախարարի կարգավիճակով այցելել է Լիբանան, Սիրիա և Եգիպտոս ու կարող է հպարտությամբ ասել, թե ինչ հիացական խոսքերով էին խոսում Հայաստանի գործընկերները տեղի հայ համայնքների մասին, ընդգծելով հայ մարդու, հայ ժողովրդի բազմադարյա ներդրումը Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և գիտական բնագավառներում:

«Մեծագույն հպարտություն էր լսել դա մեր գործընկերներից, որովհետև Լիբանանում մեր հայ համայնքը տասնամյակներ շարունակ բավական դժվարությունների միջով է անցել, և ես ուզում եմ Ազգային ժողովի ամբիոնից շնորհակալություն հայտնել լիբանանցի ժողովրդին, որ, թե՛ քաղաքացիական պատերազմում, թե՛ դրանից հետո կարողացել են նաև պաշտպանել և իրենց հովանու տակ առնել մեր հայրենակիցներին, մարդկանց, ովքեր իրենց ունեցած ներդրման համար գնահատվել են տվյալ երկրի իշխանությունների կողմից»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Հայրապետյանը նշեց, որ այսօր Հայաստանը ոչ միայն պատասխանատվության զգացում ունի տեղի հայ համայնքի, այլև լիբանանցի ժողովրդի նկատմամբ, հավելելով, որ ՀՀ կառավարության կողմից Լիբանան ուղարկված վերջին հումանիտար օգնությունները կրելու են շարունակական բնույթ:

«Շատ կարևոր է, որ մեր լավագույնն անենք, որպեսզի հոգ տանենք մեր հայրենակիցների մասին, որոնք այսօր դժվարին կացության առջև են, բայց միևնույն ժամանակ ասել, որ այն մեր հայրենակիցները, որոնք այնուամենայնիվ կարևորագույն որոշում կկայացնեն` լքելու որևէ երկիր, որտեղ որևէ հնարավորություն այլևս չեն տեսնում գոյատևելու, ապրելու, ստեղծագործելու, Հայաստանի Հանրապետությունը լինելու է իրենց երկրորդ տունը»,- նշեց Հայրապետյանը:

Խորհրդարանի անդամը նշեց, որ տասնամյակներ շարունակ մեր երկիրը մեր հայրենակիցների կողմից ընկալվել է միայն որպես հուզական տարածք, բայց ոչ որպես տուն, ոչ որպես մի պետություն, որտեղ կարելի է գալ, ապրել, ստեղծագործել, հարստանալ և հարստացնել մյուսներին:

«Այսօր մենք ՀՀ-ն ստեղծում ենք այնպիսին, որը լինելու է տուն, որը նախկինում, մեր արած սխալների հետևանքով, ցավոք, չընկալվեց և չդարձավ տուն նույն տարածաշրջանի այլ երկրներից գաղթած մեր հայրենակիցների համար: Դա դաս պետք է լինի մեր քաղաքական թիմի և մեր հայրենակիցների համար, որովհետև չափազանց կարևոր է, թե հայրենադարձներն ինչպիսի վերաբերմունքի կարժանան: Շատ կարևոր է, որ այն մեր հայրենակիցը, որը նման որոշում կայացնի տեղափոխվել որևէ երկիր, այդ երկիրը պետք է լինի Հայաստանը, ոչ թե այլ երկիր: Հայաստանը պետք է լինի երկրորդ և վերջնական տունը մեր հայրենակիցների համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Հայաստանն իր առավելագույնը կանի, որ իր ուժերի սահմանում և դրանից ավելի է, որպեսզի դառնա տունը աշխարհասփյուռ որևէ անկյունից Հայաստան տեղափոխված իր հայրենակցի համար: Եզրափակելով խոսքը, Հայրապետյանը Լիբանանի ժողովրդին ու լիբանանահայերին ուժ և տոկոնություն մաղթեց, նշելով, որ Հայաստանն իրենց կողքին և թիկունքին է:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Հայաստանից դեպի Բեյրութ իրականացվել է հումանիտար օգնության երեք չվերթ: Առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից, երրորդը՝ օգոստոսի 11-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Նորայր Շողիկյան

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Իրավունք

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում