Արցախ

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարում, որ նախագահական նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխվի Շուշի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահն ասել է Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Արցախի նախագահն անդրադարձել է Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկությանը՝ նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում