Տնտեսություն

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները պահանջում են բացել հանքը

1 րոպեի ընթերցում

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները պահանջում են բացել հանքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցներից Վիրաբ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել: «Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Այդ մարդիկ, որ փակել են ճանապարհը, 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնել, այդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 հոգով չպետք է որոշեն, թե Գնդեվազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»,- ասաց նա:

Ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում