Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները. Հայերի միությունը հայտարարություն է տարածել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ:

«Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում պահպանել օրենքը և համայնքին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ»,-ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ միության ղեկավարությունը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և ակնկալում է օպերատիվ հետաքննություն դեպքերի առնչությամբ:

Կիևում փորձ է արվել հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող երկու սրճարան այրել: Դեպքը տեղի է ունեցել այս գիշերը: Նախնական տեղեկատվության համաձայն զոհեր չկան, հրդհեի հետևանքով հաստատությունների առանձին հատվածներ վնասվել են:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերի առնչությամբ: Եղել են ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան