ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել: 20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվ ևս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,-ասաց Ստեփանյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում դուրս կգրվեն:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը,ինչպես նաև հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, նույնպես պահպանվել է հարաբերական անդորր։

Հայերեն English Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին