Ալիևը ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում. Financial Times

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Financial Times-ն անդրադարձել է հայ-արբեջանական սահմանի լարվածությանը, այդ ֆոնին նկատել Ադրբեջանում տիրող հասարակական լարվածությունը, պատերազմ պահանջող ադրբեջանցիներին, Ալիևի համար ստեղծված անսովոր մարտահրավերը, նաև ՀՀ վարչապետի տիկնոջ խաղաղասիրական արշավը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Financial Times-ը մասնավորապես նկատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սկսել է սոցիալական մեդիա արշավ՝ դադարեցնելու կռիվը: Բայց Ադրբեջանում հասարակական լարվածությունը մնում է բարձր: Մոտավորապես երեսուն հազար ցուցարարներ Բաքվում զինվորների թաղման արարողությունից հետո բախվել են ոստիկանության հետ՝ պահանջելով, որ Ադրբեջանը բանակցություններից ամբողջությամբ հրաժարվի և բաց պատերազմի անցնի Հայաստանի հետ: Լրատվամիջոցի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ դրանից երկու օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին, որի մասին նա ասել է, որ «ներգրավված է եղել ինչ-որ անօգուտ բանակցությունների» մեջ՝ փորձելով հնարավորություն տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին ՝ օգնելու գործ ունենալ Ղարաբաղում համաճարակի դեմ: «Կորոնավիրուսի վերաբերյալ ի՞նչ տիպի բանակցություններ կարող ենք վարել թշնամի, պատերազմող երկրի հետ: Սա աբսուրդ է: Մենք, ի՞նչ է, սկսել ենք համագործակցությու՞ն Հայաստանի հետ»,-ասել է Ալիևը:

«Պատերազմական տրամադրությունների անսպասելի արտահոսքն անսովոր մարտահրավեր է Ալիևի համար, որի կառավարությունը, որպես կանոն, արագորեն խոչընդոտում է այլախոհներին և կանխում հանրահավաքները: Երեքշաբթի օրը երեկոյան, սակայն, որոշ ցուցարարներ ներխուժել էին խորհրդարանի շենք ՝ վանկարկելով՝ վերջացրեք կարանտինը և սկսեք պատերազմը»,-գրել է լրատվամիջոցը:

Ինչպես նշել է Financial Times-ը՝ Ալիևը ավելի ուշ ասել է, որ բողոքողներն առաջնորդվել են ընդդիմության ակտիվիստների կողմից, որոնք, ըստ նրա, «ավելի վատն են, քան հայերը»:

Այնուհետև լրատվամիջոցը մեջբերել է Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի խոսքերը. «Հասարակական կարծիքը շատ ավելի արմատական է, քան կառավարությունը կարող է լինել»:

Թոմաս դե Վաալը նկատել է, որ Ալիևը պատասխանատվություն է վերցնում, նա ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում, բայց դրանով իսկ ստեղծում է հասարակության տրամադրությունը:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը