Աշխարհահռչակ Շերը կոշտ արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ը ոչնչացնելու մասին Ադրբեջանի սպառնալիքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի հայազգի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։

«Նրանք սպանել էին հայերին, մինչև իմ այնտեղ գնալը: Մենք փակում ենք մեր աչքերը․․․ նրանք նավթ ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Շերը։ Նա Հայաստան էր այցելել 1993թ. ապրիլի 28-ին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:

Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:

1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:

Հայերեն العربية English Русский

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն