Սփյուռք

Լոնդոնի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումը հրահրել են ադրբեջանցիները

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումը հրահրել են ադրբեջանցիները

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումը հրահրել են ադրբեջանցիները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցածի արդյունքում հայերից տուժածներ չկան: Իրավիճակն այս պահին արդեն հանգիստ է: «Մեր կողմից տուժածներ չկան, ադրբեջանցիների կողմից չգիտեմ: Այս պահին իրավիճակն արդեն հանգիստ է»,-նշեց Սրբազանն` ավելացնելով, որ բախումը հրահրող անդրբեջանցի կինը փորձել է խլել հայերի ցուցանակը:

Լոնդոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել ՀՀ դեսպանատան մոտ ցույց անցկացնող ադրբեջանցիների և հայերի միջև։ Ցույցը մեկնարկել էր ժամեր առաջ։ Աստիճանաբար ցուցարարների թիվն ավելացել է, ցույցն էլ վերածվել ծեծկռտուքի:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում