Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ին ստորագրված որոշման համաձայն Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», - ասված է որոշման մեջ: