Աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները կարող են հասցեագրվել Ադրբեջանին․ Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի մղումով Բաքուն հետեւողականորեն ուզում է արցախյան շփման գծի կարգավիճակը հաղորդել ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում արձանագրված գործողություններին Թուրքիայի պաշտոնական արձագանքները։

«Դա իր հերթին նպատակադրում է միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխություն կամ ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխում։

Պետական սահմանագոտին թեժացնելու մեջ կա նաեւ 1994-ի հրադադարի բովանդակազրկման կամ առ ոչինչ հայտարարման որոշակի միտում, որովհետեւ եռակողմ պայմանագիրը վերաբերում էր հիմնականում Արցախ-ադրբեջանական շփման գծին»,- ասաց Գանտահարյանը։

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով, պետք է նկատել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ Անկարան նման հռետորաբանությամբ հակազդելով, ըստ էության հակասում է անվտանգության այդ հաստատության հիմնարար սկզբունքներին եւ հիմնադրույթներին։

«Մեկ ազգ երկու պետություն» բանաձևը, որն առաջադրում են թե՛ Բաքուն եւ թե՛ Անկարան, հեռահար կտրվածքով, կարող է աշխարհում տիրող հակաթուրքական տրամադրությունները հասցեագրել Ադրբեջանին։ Որքան նույնանան Բաքուն եւ Անկարան նման պաշտոնական հայտարարություններով, այնքան կբարձրանա Ադրբեջանի ագրեսիան ընդգծող միջազգային բարձրաձայնումների հավանականությունը։ Ինչո՞ւ չէ՝ նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունն ընդգծող հայտարարությունները»,- նշեց Գանտահարյանը

Հայերեն Русский

Սպիտակ տունը հերքել է Հեգսեթի և Ռուբիոյի պաշտոնանկության մասին լուրերը

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ