Տնտեսություն

Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն

2 րոպեի ընթերցում

Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

«Ընդերքօգտագործման իրավունքները տրամադրվելու են ոչ թե մինչև 50 տարի ժամկետով, այլ մետաղականների համար մինչև 25 տարի և ոչ մետաղականների համար 20 տարի ժամկետով: Այս նախագծով կարգավորվում են նաև իրավունքի գրավադրման հետ կապված հարաբերությունները՝ ինչպես հանքարդյունաբերող զարգացած երկրներում: Մենք առաջարկում ենք, որ ըներքօգտագործման իրավունքը գրավադրվի միայն այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը ներգրավող միջոցները կծախսի հենց տվյալ լիցենզիայի, տվյալ իրավունքի շրջանակում աշխատանքների համար և ոչ թե այլ բիզնեսների և այլ նպատակների համար»,-ասաց Շուշանյանը:

Բացի այդ սահմանվել է, որ ընդերքօգտագործման իրավունքները կերկարաձգվեն կամ կընդլայնվեն այն դեպքերում, երբ ընդերքօգտագործողը տվյալ պահի աշխատանքներն իրականացրած լինի առնվազն 70 տոկոսով: Առաջարկվում են նաև բնապահպանական ուղղությամբ մի շարք բարեփոխումներ, օրինակ՝ մինչև 500 հազար արտադրողականությամբ հանքավայրերի համար չոր պոչերի տեխնոլոգիայի պարտադիր կիրառում, ինչպես նաև բոլոր մետաղական հանքավայրերի համար փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառելիություն և Հայաստանում վերընթաց պոչամբարների արգելում: Նախագծով կարգավորվում են նաև ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգերը և հստակեցվում:

Փաթեթը քվեարկությամբ ստացավ 98 «կողմ» ձայն:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում