Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսին և նախագահի վարչակազմին, որպեսզի վերջիններս ապահովեն Ադրբեջանին օգնություն ցուցաբերելն արգելող իրավական ակտի կատարումը, քանի դեռ այդ պետությունը չի դադարեցրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ոտնձգությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՀՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումներին Թուրքիայի աջակցությունը Հարավային Կովկասում լարվածության վտանգավոր սրացում է: Թուրքիայի նման ակնհայտ աջակցությունն Ադրբեջանին սպառնում է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ։ Տարածաշրջանի ապակայունացումը տեղավորվում է Էրդողանի կառավարության վարքագծի տրամաբանության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամերիկայի հայկական համագումարը նշում է, որ Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսային՝ Տավուշի շրջանի վրա միջազգային սահմանի երկայնքով իրականացված հարձակումը և հուլիսի 13-ին Չինարի գյուղի քաղաքացիական շրջանների գնդակոծումը տեղի չէին ունենա, եթե Ադրբեջանն իր խոսքը պահեր Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում խաղաղ գործընթացի շուրջ բանակցություններում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ դիտորդների և քննչական մեխանիզմների առկայությունն ապահովելու հարցում։ Ցավոք, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այդ գործընթացին և երբեք չի ընդունել այդ առաջարկները։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն դատապարտել է քաղաքացիական բնակավայրերի գնդակոծումը, որն ուղղված է քաղաքացիական բնակչության, նրա առողջության, կյանքի և գույքի դեմ, ինչը հատկապես մտահոգիչ էր ՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 2020 թվականի մարտին անհապաղ գլոբալ հրադադարի կոչ է արել՝ աշխարհի բոլոր անկյուններում առկա կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:

Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ադրբեջանական ագրեսիայի դեմ ՝ ընդունելով 907-րդ հոդվածը, որում ասվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել և Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձևերը դադարեցնելու համար:

«Համագումարը կոչ է անում Կոնգրեսին և վարչակազմին լիովին ապահովել հոդված 907-ի կիրառումը: Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի Վաշինգտոնում Ադրբեջանի չափազանց մեծ ազդեցության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի վրա անխոհեմ և անխնա հարձակումների վրա։ Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի Ադրբեջանի ամբողջ ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրությունում:

Համագումարը հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները նույնպես պետք է Թուրքիային հայտնի, որ իրենց հայտարարությունները՝ ի պաշտպանություն Ադրբեջանի, հատկապես ներկայիս պայմաններում, անցանկալի են և մեծ մտահոգություն են առաջացնում, քանի որ դրանք ծառայում են տարածաշրջանի ապակայունացմանը և նպաստում են լարվածության հետագա սրմանը։

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ