Հասարակական

Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

2 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները պարունակող հարթակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաքերային թիմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը հայտնում է, որ գործողություն արդյունքում իրենց ձեռքն են ընկել ռազմածովային ուժերի գաղտնի տվյալների մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

«Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և Ձեր մեջ»,- նշված է հայտարարությունում:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետևանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ «Ֆեյսբուք» կամ Հեյդար Ալիևի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին մի էջում, որտեղ պատկերված է ՀՀ դրոշը և գրված է. «Եթե դուք չդադարեցնեք ձեր գրոհը մեր տարածքների վրա, ես կանջատեմ ձեր ամբողջ ինտերնետ հասանելիությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում