ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովը հաստատել է փաստաթուղթ` կոչ անելով շարունակել USAID –ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը՝ 2021 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի շրջանակում: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք, անշուշտ, ողջունում ենք այս զեկույցը ՝ որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի կողմից վճռական հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ, պարզ է, որ կոնգրեսը, հիմնվելով արտասահմանյան օգնության հիմքում ընկած օրինագծի վրա, պետք է ավելին անի՝ ապահովելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Արցախում ականազերծման ծրագրին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այսպիսով, հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համահունչ ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ ՄԶԳ «Մարդասիրական ականազերծում» ծրագրի համար: USAID-ի կողմից ֆինանսավորվող ականազերծման ծրագիրը իրականացվում է Արցախում, որտեղ HALO Trust-ը հաջողությամբ հեռացրել է ավելի քան 61 հազար ական և մաքրել մոտ 62 հազար ակր տարածք ՝ ապահովելով ավելի անվտանգ ապագա Արցախի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար:

Արտասահմանյան օգնության օրինագիծը և դրան կից զեկույցը հատկացումների հանձնաժողովում ընդունվել է 29-ից 21 կողմ ձայներով, և նախատեսվում է, որ շուտով այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Իսկ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջիկա շաբաթվա ընթացքում կդիտարկի արտասահմանյան օգնության օրինագծի իր տարբերակը:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս