Կյանքից հեռացել է սերբ ականավոր բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգրադում 72 տարեկանում կյանքից հեռացել է սերբ ականավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, հայ ժողովրդի բարեկամ Լյուբիցա Միլետիչը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից։

«Նրա հեղինակած բազմաթիվ գրքերից հիշատակության արժանի են «Թախիծ», «Ֆիսոնը ստվերոտ գետ է», «Շնչառություն եղեգնի վրա», «Քրիստոսը Կրեմլում», «Օրվա որդին. 7504», «Արևելքի բարձունքից», «Բաբելոնյան գրառումներ», «Կոստանդինի խաչը», «Անհասանելի ձայն», ժողովածուները:

Այս շարքում առանձնակի տեղ ունի ծայրեիծայր հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն, որ թարգմանաբար հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում: Բանաստեղծուհու շուրջ 20 լեզուներովթարգմանված ստեղծագործությունները ներկայացված են սերբական ու համաշխարհային տարբեր անթոլոգիաներում:

Արժանացել է հայրենական և համաշխարհային գրական հեղինակավոր մրցանակների և պարգևների, այդ թվում ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:

Միլետիչը անբաղդատելի ջերմ սիրով էր կապված մեր ժողովրդին, խորքով ու լայնքով գիտեր մեր պատմությունն ու մշակույթը: Սերբ ընթերցողին լայնորեն հայտնի են իր «Հայացք Արարատին» և «Արարատ և Ղարաբաղ» սքանչելի ուղեգրությունները: Նրա թարգմանությամբ և Սերբիայի հայ համայնքի մեկենասությամբ լույս է տեսել է 28 բանաստեղծների գործեր ամփոփող «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որի երկրորդ, լրացված հրատարակությունն էր պատրաստում, չհասցրեց, երևի: Չհասցրեց բոլորովին վերջերս հրատարակված իր նոր թարգմանական գրքի (Գագիկ Դավթյան, «Վեճ Հոբի հետ») շնորհանդեսին մասնակցել, որին պատրաստվում էին հայ համայնքը և Սերբիայի գրողների միությունը:

Լյուբիցա Միլետիչի պայծառ անունը ընդմիշտ կմնա հայ ժողովրդի նվիրյալ բարեկամների հիշատակի Ոսկե մատյանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց

Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի․ Տիգրան Ավինյան