Արցախ

Արցախում կորոնավիրուսի հինգ նոր դեպքեր են հաստատվել

2 րոպեի ընթերցում

Արցախում կորոնավիրուսի հինգ նոր դեպքեր են հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հինգ նոր դեպք է հաստատվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում: Այդ օջախի վարակակիր համարվող երկու քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: Եվս երեք նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության հինգ նոր դեպք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում հաստատված դեպքերի քանակը 141 է: COVID-19-ի ախտորոշմամբ 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երկու հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 437 թեստավորում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ի ժամը 22:00-ը ներառյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում