Հասարակական

Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուշագրի նպատակն է համատեղել կողմերի կարողությունները՝ պրոբացիայի շահառուների օրինապահ վարքագծի դրսևորման, իրավագիտակցության բարձրացման, հանրային կյանքում վերաինտեգրվելու, նոր հանցագործությունների կանխման նպատակով վերասոցիալականացման միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու գործընթացներում,նպաստել պրոբացիայի ոլորտի զարգացմանը՝ դրա մասին հանրային տեղեկության տարածման միջոցով, ինչպես նաևբարելավել Պրոբացիայի ծառայության գրասենյակային ու տեխնիկական պայմանները, զարգացնել պրոբացիայի ծառայողների ունակություններն ու հմտությունները:

Կողմերը հաստատել են, որ Հուշագիրը կբարելավի ՀՀ-ում պրոբացիայի ինստիտուտի կայացման գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում