Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն մոտ օրերս կսկսի թեստերի տրամադրման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մոտ օրերս ՀՀ առողջապահության նախարարությունից կստանա կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ պաշտոնական գրությունն ունենալուց անմիջապես հետո կսկսեն թեստերի տրամադրումը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացում է փորձարկումները, արդյունքներն ուղարկել է Առողջապահության նախարարություն, որն էլ արդեն գրությունն առաքել է ինստիտուտ: Մենք նշել էինք, որ օրական 2 հազար թեստ կարող ենք արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի ավելացնել ծավալները»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ արդեն 6 հազար թեստ ունեն պահեստավորված: Այս ընթացքում փորձարկել են արտադրության ներուժի հնարավորությունները: Արդյունքները հաշվի առնելով՝ ինստիտուտի տնօրենը վստահեցրեց, որ հանգիստ կարող են ավելացնել արտադրության ծավալները:

Խոսելով թեստերի որակից՝ Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ, ըստ փորձարկումների, իրենք ստացել են 98 տոկոս ճշտություն:

Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը սերտորեն համագործակցել է արտասահմանյան գործընկերների հետ: Ինչ վերաբերում է թեստերի արտահանման հարցին, ապա Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ այս պահին դա չեն քննարկում, որովհետև թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական հնարավորություններ են պետք:

Թեստերի արտադրության հետ կապված աշխատանքները սկսվեցին մարտին: Բուն ֆիզիկական թեստերի մշակման աշխատանքները սկսվեցին մայիսի կեսերին: Արսեն Առաքելյանը նշեց, որ մեկ թեստի արժեքը կազմում է 2.75 ԱՄՆ դոլար, ինչը բավական մատչելի է: Ըստ ուսումնասիրությունների՝ շուկայում միջին արժեքը 10 ԱՄՆ դոլար է:

Հայերեն English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը