Արցախ

ԱՀ նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հունիսի 25-ին հրավիրել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու hիմնադրամի առաջիկա տարիների գործունեության ռազմավարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ հիմնադրամն ունի համապատասխան գործիքակազմ, և հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող ծրագրերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում