Քաղաքականություն

Դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական DefenseRomania գործակալությանը

2 րոպեի ընթերցում

Դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական DefenseRomania  գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռազմաքաղաքական և անվտանգային խնդիրները լուսաբանող ռումինական DefenseRomaniaգործակալությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հարցազրույցում դեսպան Մինասյանը խոսել է ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ ներառյալ «Արևելյան գործընկերության» ծրագիրը: Շեշտվել է Արցախյան հարցում եվրոպական կառույցների դիրքորոշումը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որպես միակ գործուն բանակցային ձևաչափ:

Անդրադարձ է կատարվել նաևայլընտրանք չունեցող խաղաղ բանակցային գործընթացին, որի արդյունքներն ընդունելի պետք է լինեն Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար: Դեսպանը նաև նշել է Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների կարևորությունը՝ ԼՂՀ սուբյեկտության բարձրացման և բանակցային գործընթացին Արցախի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցության տեսանկյունից: Ընդգծվել է նաև 2020թ. մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ռամիլ Սաֆարովի առնչությամբ կայացրած վճռի կարևորությունը:

Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև հայ-ռումինական հարաբերությունների շարժընթացը և հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում