Տնտեսություն

Կառավարության կատարողականը միտված է եղել մեկ տարում լուծելու տարիներով բարձիթողի եղած խնդիրները

1 րոպեի ընթերցում

Կառավարության կատարողականը միտված է եղել մեկ տարում լուծելու տարիներով բարձիթողի եղած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 2019 թվականի կատարողականը միտված է եղել մեկ տարվա ընթացքում լուծելու տասնյակ տարիներով բարձիթողի արված, չլուծված, ինչպես նաև նաև ստեղծված խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվեվության քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կառավարության կատարողականը միտված է եղել մեկ տարվա ընթացքում լուծելու տասնյակ տարիներով բարձիթողի եղած, չլուծված և ստեղծված խնդիրները: Դրանք եղել են թե´ բանակի ոլորտում, թե´ ճանապարհաշինության ոլորտում, թե´ առողջապահության ոլորտում, թե´ սոցիալական ոլորտում, թե» Բաքվից գաղթած ընտանիքների, թե´ երկրաշարժից տուժած ընտանիքների խնդիրների լուծման ոլորտներում»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ 2019-ի կառավարության կատարողականին լավագույն գնահատականը տվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ այն անվանելով ոսկե տարի:

Մակունցը նաև շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը՝ քննադատությունների և դիտարկումների համար՝ նշելով, որ դա իշխանությանը միայն օգնում է:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում