ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին:

«Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասաց Պողոսյանը:

Կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են նաև ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ԱԺ նախագահ

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք

Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ հանդիպել է նաև Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ

Հայաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը․ Ռուբինյան

ՀՀ ՔԿ նախագահը Թեհրանում հանդիպել է Իրանի դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների և ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի հետ

Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կատարվել է 164 մլրդ դրամի փոխհատուցում

Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է արել մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների մեջ մնալու դեպքում դրանցով աղմկել

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին խուսափել լարվածության ցանկացած սրումից

Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել