Հասարակական

Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 2019թ. առաջին եռամսյակի 1025-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվարին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։

«Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։

Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում