Արցախում հաստատվել է COVID-19-ի երկու նոր դեպք․ մահվան դեպքեր չեն արձանագրվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 96 դեպք, որոնցից 58-ը՝ բուժված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Երկրում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1553 մարդ, կա 93 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Լիլիթ Դեմուրյան