Ֆիլմերի ցուցադրություն, տեսաուղերձներ. Երվանդ Քոչարի թանգարանը յուրովի կնշի արվեստագետի 121-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ականավոր քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի 121-ամյակի կապակցությամբ հեղինակի թանգարանը, հունիսի 15-ից սկսած, մեկ շաբաթվա ընթացքում հետաքրքիր ծրագրեր կներկայացնի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ասաց, որ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում իրականացնում են «Ցուցանմուշները շնորհավորում են մաեստրո Քոչարին» նախաձեռնությունը: «Մենք մեր կայքի հետևորդներին խնդրել ենք գտնել Քոչարի՝ իրենց հաճելի կամ սիրելի որևէ ստեղծագործություն, տեղադրել այն իրենց համակարգչի էկրանին և տեսաուղերձով կամ սելֆի + գրառում ձևաչափով շնորհավորել Քոչարի ծնունդը: Դա կլինի նրանց խոսքը՝ ուղղված թանգարանին, արվեստագետին: Այսպես փորձել ենք ինտերակտիվ կապ պահպանել հետևորդների հետ: Մեզ արդեն ուղարկել են որոշ հոլովակներ, որոնք այս շաբաթվա ընթացքում կհրապարակվեն»,-տեղեկացրեց տնօրենը:

Քոչարի 121-ամյակին նվիրված շաբաթվա ընթացքում իրականացվելու են ուղիղ միացումներ, ցուցադրվելու են Երվանդ Քոչարին նվիրված ֆիլմեր:

Կարինե Քոչարը հիշեցրեց, որ 2019 թվականին՝ մաեստրոյի 120-ամյակին, գեղեցիկ երեկո են կազմակերպել «Ազնավուր» կենտրոնում, ինչի համար շնորհակալ է Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներին: «Այսօր օնլայն ներկայացնելու ենք այդ օրվան նվիրված տեսաֆիլմը: Նախորդ տարի Ազնավուրի ստեղծագործությունների ներքո ցուցադրում էինք Քոչարի լուսանկարներն ու ստեղծագործությունները: Այսօր երեկոյան՝ 10:30-ին, ներկայացնելու ենք այդ հոլովակը, իսկ վաղը կներկայացնենք Քոչարի ուղերձները՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, նշանավոր մշակութային և քաղաքական գործիչների, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ: Չորեքշաբթի կցուցադրենք «Մաեստրո Քոչարը հուշերի անդրադարձում» լայնածավալ ֆիլմից հատված, որում ներկայացված են Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Յակով Զարգարյանի և այլոց հուշերը»,-պատմեց Կարինե Քոչարն ու հավելեց, որ կլինեն հրապարակումներ, որոնցում ֆրանսիական մամուլն է անդրադարձել Երվանդ Քոչարին, կհրապարակվեն արխիվային լուսանկարներ, արվեստաբանական խոսք և այլն:

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Երվանդ Քոչարը (Քոչարյան) 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–19-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում: 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:

Հայկական գծանկարչության լավագույն նմուշներից է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական համահավաք տեքստի հրատարակության նկարազարդումների շարքը, որն առանձնանում է միանգամայն նոր ձևով և գեղարվեստական մեկնաբանմամբ:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը