Փոխվարչապետը գազի գնի շուրջ պայմանավորվածության համար լավագույն հարթակ է համարում ԵԱՏՄ-ն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ԵԱՏՄ հարթակում գազի սակագնի համար տարված աշխատանքները 2019-ին ապարդյուն չէին, կան որոշակի նախնական արդյունքներ․ նա համոզված է, որ գազի գնի շուրջ պայմանավորվածության համար ամենալավ հարթակը ԵԱՏՄ-ն է: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:

Գրիգորյանը նկատեց, որ ԵԱՏՄ վերջին նիստից հետո կարծիքներ էին հնչում, որ Ռուսաստանը մերժեց, չհամաձայնեց գազի գնի վերաբերյալ Բելառուսի և Հայաստանի առաջարկին: «Այո, կար առաջարկ, նախաձեռնությունը մերն էր, և ռազմավարության նախագծում կետը շարադրված էր հետևյալ կերպ, որ տարանցման և մատակարարման սակագները ԵԱՏՄ տարածքում պետք է նույնը լինեն բոլոր հինգ երկրների համար, որը մերժվեց։ Բայց ռուսական կողմն իրականության մեջ ոչ թե մերժեց սկզբունքը, այլ մերժեց հինգ երկրների կոնցեպտը, ասաց՝ չորսի համար հենց հիմա համաձայն են, նույնը կլինեն, բայց հինգի համար՝ ոչ»,-ասաց փոխվարչապետը:

Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց նրա համար, որ ենթադրություններ չլինեն, թե 2019-ին աշխատանք է արվել, հետո տարեվերջին պարզվել, որ դա ուղղակի չի ընդունվել ու դրանով ամեն ինչ ավարտվել է:

«2019-ի աշխատանքն այդ հարցի շուրջ ունի որոշակի նախնական արդյունքներ, որոնք, ես կարծում եմ, կամփոփովեն և որոշակի տեսք կստանան: Ու չենք համարի, որ դրա շուրջ բանակցություններն արդյունավետ չէին ԵԱՏՄ հարթակում: Ես հիմա էլ եմ համոզված, որ գազի գնի շուրջ պայմանավորվածության համար ամենաճիշտ հարթակը ԵԱՏՄ-ն է, որովհետև դա ամենաինստիտուցիոնալ և իրավական ճիշտ պայմանավորվածություն ունենալու ամենալավ հնարավորությունն է: Երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում ամեն տարի սահմանին գազի գին քննարկելը բավականին բարդ խնդիր է»,-ասաց փոխվարչապետը:

Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ անդրադարձել էր ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո