Խնդիր է դրված ունենալ տեղական ավիափոխադրող. Պապիկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ առաջիկայում անելու է ամեն ինչ, որ Հայաստանն ունենա տեղական ավիափոխադրող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմտեի աշխատանքներից:

«2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել Հայաստան, և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր կողմեր, մասնավորապես եվրոպական երկրներ»,- ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով խնդիրներին՝ նա հիշեցրեց, թե դրանք մեկ օրում չէ, որ գրանցվել են, և ամենևին 2019 թվականի արգասիքը չէ: Սակայն նախարարը նշեց՝ իրենք շարունակում են լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում են նաև իրենք՝ գործող ղեկավարությունը: «Եվ հիմա մեր առջև խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել, ունենալ տեղական փոխադրող: Խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, դրա ջատագովն եմ և առաջիկայում հետևողականորեն ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք սեփական ավիացիա: Խոսքը վերաբերում է իրական ավիափոխադրողներին, ոչ թե ձևականորեն Հայաստանում գրանցված և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա:

Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, որ արգելքն իրականում վերաբերում է միայն երկու ավիաընկերության, որոնք կանոնավոր թռիչքներ ունեին եվրոպական ուղղություններով:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում