Հասարակական

Գերմանիայից վերադարձած բժիշկը քաղաքացիներին խնդրեց որդու 1-ամյակին մասնակցելու հնարավորություն տալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին ներգրավվելու համար Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը քաղաքացիներին խնդրեց հուլիսի 18-ին Գերմանիայիում որդու 1-ամյակին մասնակցելու հնարավորություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում Մանուկյանը նշեց, որ այդ հնարավորությունը կստեղծվի այն պարագայում, եթե հակամահաճարակային կանոնների համատարած պահպանմամբ կորոնավիրուսի համավարակը հետզարգացման զգալի տեմպ արձանագրի:

«Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի նաև կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս: Գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին: Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը կդառնա 1 տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման հետևանքով, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,- ասաց Մանուկյանը:

Արսեն Մանուկյանը հավելեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմն օր ու գիշեր պատվով ու մեծ պրոֆեսիոնալիզմով կռիվ է տալիս մահվան դեմ:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 675դեպք, որոնցից4451-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8933պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է71 405թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան217դեպք:Արձանագրվել է մահվան 74դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր