Լիբանանը դեպի նոր ճամփաբաժան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ակնկալելի էր, որ արտակարգ դրությունից դեպի կյանքիբնականոն հուն վերադարձին համընթաց վերստին աշխուժանային բողոքի գործողությունները: Համակողմանիորենկա գիտակցություն, որ Լիբանանի դեպքում, ի տարբերություն աշխարհը հարվածած թագավարակի ստեղծած համատարած իրավիճակներին, խնդիրը ըստ էության այլ բնույթ ունի եւկորոնավիրուսի ստեղծած տագնապից շատ ավելի առաջ արդեն ձեւ ու մարմին էր ստացել:

Կորոնավիրուսի հաղթահարման համար հայտարարված միջոցներըպարզապես հետաձգում էին այն, որը սոցիալական եւ քաղաքացիական բնույթի գործողություններով սկսվեց եւ շատ արագ անցում կատարեց դեպի քաղաքական հարթություն:

Խորքում սակայն սոցիալական-քաղաքացիականն արդյունք էր արտաքին առումով զուտ քաղաքական դրդապատճառներով սկսված ֆինանսական եւ տնտեսական պաշարման: Ապաշնորհ կառավարման պատճառով ենթահող էր ձեւավորվել. մնում էր երկիրը ենթարկել պաշարման, որպեսզի ժողովրդային պոռթկումն սկսվեր։

Թագավարակի իրավիճակը պարզապես կանգառային կարգավիճակ ուներ («թայմ աութ»): Կառավարության հրաժարական, սեղմ եւ ապակուսակցական կառավարության կազմություն, եւ ապա ապահամայնքայնացման բարձրաձայնում` արդեն խոսում էին համակարգային փոփոխությունների մասին: Փուլ առ փուլ ցուցարարները պահանջներ էին վերափոխում։ Վերջին շրջանում արդեն խաղաղ ցույցերը վերածվում էին քաղաքացիական անհնազանդության վայրագ դրսեւորումների:

Թվում է թե հիմա տեղի ունեցածը այս բոլորի խառնուրդն է: Քաղաքացիականն ու սոցիալականը իբրեւ անհրաժեշտ մղիչ գործոն առկա են, սակայն քաղաքական առաջադրանքները ձեւավորվում են լիբանանյան քաղաքական բեմին հրամցնելով նոր օրակարգեր:

Բաժանարար գծի ուրվականը ինքն իրեն զգալի է դարձնում Բեյրութի փողոցներում ցույց-հակացույցի առաջնորդող մթնոլորտով: Ավելի հեռվից դիտարկելով, կատարվում է այն, ինչ որ տարբեր աշխարհագրական միջավայրերում բեւեռացումներով ճամբարներ է առաջացնում արեւմտյանի եւ իրանյանի կամ ամերիկյանի եւ ռուսականի, հետզհետե նաեւ ամերիկյանի ու չինականի միջեւ:

Հեզբոլլայի զինաթափման ուղղությամբ պահանջների հանրայնացման միտումները համարձակախոսությամբ նոր օրակարգ փողոց բերելու նպատակն են հետապնդում: Այստեղ օգտագործվում է արդեն դավանանքային առումով ներիսլամական լարվածություն` լիբանանյան մանրապատկեր ստեղծելով՝ տարածաշրջանը հատկանշող սուննի-շիի հակամարտության համապատկերին: Առընթեր` աշխարհի տարածքում ԱՄՆ-ի դեմ ծայր առած բողոքի գործողությունները հասնում են Բեյրութ՝ յուրաքանչյուր կազմակերպելի հանրահավաքի կամ ցույցի հետևում այլեւս տեսանելի դարձնելով այս կամ այն պետության ձեռագիրը, ներշնչանքը կամ թելադրանքը:

Ցույցերի տեսքով քաղաքական պրոքսի պատերազմի մասին է խոսքը, ուր Լիբանանը հերթական անգամ դառնում է բախումնային կետ, գերպետական պարանաձգությունների խաղահրապարակ:

Մինչ, լիբանանյան դրամանշի անկումը, այդ պատճառով սրընթաց սղաճը, արտարժույթի տագնապը եւ այդ պատճառով արտաքին աշխարհի հետ առեւտուր կատարելու հետզհետե ճնշիչ սահմանափակումները հուշում են, որ Լիբանանի դեպքում ճգնաժամը չի ավարտելու թագավարակի չեզոքացումով։ Հավանաբար այն նոր տարողությամբ է վերսկսելու, որը ֆինանսական կամ տնտեսական եւ հետեւաբար սոցիալական տեսք ունի, սակայն ըստ էության քաղաքական է շատ սուր բնույթով։

Թելադրվող օրակարգերի, ցույց-հակացույցերի, կատարված հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների բնույթն ու տարողությունները հուշում են, որ Լիբանանը փուլ առ փուլ անցումէ կատարում՝ ներքաշվելով մի մեծ ծրագրի, որը աշխարհաքաղաքական է. որը վերահսկելի քաոսիտեսությամբ բաժանարար գծերով եւ ներքաղաքացիական ցնցումներով է հատկանշվելու եւ որի ավարտը մնում է շատ անորոշ։

Համաշխարհային մասշտաբով տնտեսական պատերազմում բեւեռներ են լինելուՎաշինգտոնն ու Պեկինը։ Այս բեւեռացումին ընդառաջ Վաշինգտոնը փորձում է իր պայմաններով Թեհրանի հետ մերձենալու` կոտրելու համար Պեկին-Թեհրան-Ռուսաստան առանցքը: Առայժմ արդյունք չեն տալիս այս փորձերը: Լիբանանը հայտնապես դիտարկվում է եւ ընկալվում այս առանցքի միջինարեւելյան արբանյակներից, որի նկատմամբ կիրառվում է պաշարման քաղաքականություն: Մինչեւ հիմա հնչող քաղաքացիական կարգախոսները սոցիալական թե քաղաքացիական բովանդակությամբ արդարացի լինելով հանդերձ այս ճամփաբաժանին առաջնորդող ուղիներ էին: Վերջին ցույցերը ճանապարհային ցուցանակ էին, թե երկիրն առաջնորդվում է դեպի այդ ճամփաբաժանը:

Շահան Գանտահարյան

Հայերեն Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ