Տնտեսություն

Հակաճգնաժամային միջոցառումների օժանդակության ընդհանուր չափը գերազանցել է 100 մլրդ դրամը

1 րոպեի ընթերցում

Հակաճգնաժամային միջոցառումների օժանդակության ընդհանուր չափը գերազանցել է 100 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումների շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր չափը գերազանցել է 100 մլրդ դրամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակում, որը չգրանցված աշխատողների համար է նախատեսված, աջակցություն է ցուցաբերվել 186 հազար երեխայի՝ 4,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:

«8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն է ցուցաբերվել 124 հազար մարդու: Այն մարդկանց մասին է խոսքը, որոնց աշխատանքը սահմանափակումների պատճառով դադարեցվել էր: Նրանց, ընդհանուր առմամբ, 8,4 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 17 միջոցառում է հաստատել։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում