Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյանի բացառիկ հարցազրույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: «Արմենպրես»-ն այս որոշման և հետագա անելիքների մասին խոսել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ:

«Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա:

Ռևազյանը նաև մանամասներ ներկայացրեց մայիսի 12-ին Եվրոպական անվտանգության թիմի հետ նիստից: Ռևազյանի խոսքով՝ նիստում գրեթե ոչ մի հարց չի հնչել․ «6 ժամ էր այդ նիստը, մենք էինք խոսում և ավիաընկերությունները։ Կարևորն այն է, որ մենք պետք է մեր խնդիրները լուծենք: Համաձայն ենք, թե համաձայն չենք ամեն դետալի հետ կապված, դա իրականում բան չի փոխում»։

Անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հնարավորություն թերությունները շտկելուց հետո նորից դիմել Եվրահանձնաժողով՝ որոշումը վերանայելու առաջարկով, կոմիտեի ղեկավարն ասաց՝ անպայման, այդ հնարավորությունը կա: Այդ ուղղությամբ աշխատելու են, բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են գործադրելու: Կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են, և նախատեսվում են: Ռևազյանը կոմիտեի նախագահին հարցրել է նաև, թե երբ կկարողանան նորից դիմել: «Նա ասաց, որ եթե նույն պրոակտիվ ձևով շարունակեք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով ի նկատի ունի 2.5 տարի: Այսինքն՝ 2022 թվականի նիստի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը