Հասարակական

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Արտաքին գործերի նախարարությունից:

Արմեն Խաչատրյանը 63 տարեկան էր։

Արմեն Խաչատրյանը ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին՝ Երևանում։ 1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու է։

1999 -2003թթ. Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ անվտանգության խորհրդի անդամի, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամի պաշտոնները: 2003-2010թթ. եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2016թթ.՝ Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2017թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀմշտական լիազոր ներկայացուցիչը:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում