Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում ընթացիկ տարվա 4 ամսումՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 20 տոկոսով նվազել է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ դա սպասելի էր, բնական է, որ այդպես էլ պետք է լիներ:

«Դա հիմնականում պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Համավարակի պատճառով գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, որոշները մասամբ են եղել սահմանափակված: ՀԴՄ-ների հետ կապված պատկերը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է: Եթե ընթացիկ տարվա հունվար, փետրվար ամիսներիտվյալները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք ասել, որ աճ էր նկատվում: Չորս ամսվա կտրվածքով պատկերն այլ է, որովհետև, համավարակով պայմանավորված, վերջին երկու ամսվա իրավիճակը թողեց իր բացասական ազդեցությունը»,-ասաց Արթուր Մանուկյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ համավարակայինիրավիճակը շուտ կավարտվի, և կգանք շրջանառությունների ավելացմանը, որովհետև դրանով է պայմանավորված հարկային եկամուտների հարցը:

Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ Արթուր Մանուկյանը նշեց, որ չորս ամսում 12 հազար աշախատակից է ազատվել աշխատանքից: Այսինքն՝ աշխատեղերի քանակը այդքանով կրճատվել է:

«Կա խնդիր աշխատավարձը չհաշվարկելու հետ: Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի, համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա