Արցախ

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

1 րոպեի ընթերցում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ Երևանում։ Մինչ այդ Սամվել Բաբայանը երբևէ չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու առումով, նա միշտ պատրաստ է համագործակցության հանուն երկրի ապագայի և ժողովրդի։ Երեկ առաջարկել եմ նրան զբաղեցնել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհուրդը իր համար լինելու է կարևոր օղակներից մեկը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Բաբայանին այս ծանր ժամանակահստվածում ստանձնելու նման կարևոր պատասխանատու պարտականություն»,- ասաց Հարությունյանը։

Սամվել Բաբայանը եղել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։ Ռազմական, պետական և քաղաքական գործիչ է՝ գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997)։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում